STARMUS-ը հասավ Լոռի եւ պատմեց ծնվող ու մեռնող աստղերի մասին
«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտության եւ արվեստի փառատոնը սեպտեմբերի 10-ին հասել էր Լոռի: Լուրը, որ իրենց մարզում կարեւոր միջազգային իրադարձություն է սպասվում, լոռեցիներին շատ էր ոգեւորել: Ոմանք տիեզերքի մասին դասախոսություններ լսելու, մյուսները պարզապես տոնական մթնոլորտը զգալու համար եկել էին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ Դեբետում գտնվող ՍՄԱՐԹ կենտրոն:
Նախորդ տարի ՔՈԱՖ-ը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, Լոռու զբոսաշրջային ներուժը զարգացնելու նպատակով ծրագիր էր սկսել... Читать дальше...