Թղթե ինքնաթիռից դեպի մեծ թռիչքներ. Fly Arna-ն երեխաների հետ տոնում է սեպտեմբերի 1-ը
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի անձնակազմն այսօր այցելել էր լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը կրող թիվ 71 դպրոց՝ երեխաների հետ տոնելու գիտելիքի օրը:
Կարեւորելով հայ օդաչուների հաջորդ սերնդի կրթումը՝ ազգային ավիափոխադրողը եկել էր դպրոցականներին պատմելու ավիացիայի, օդաչուների եւ ինքնաթիռի անձնակազմի անդամների աշխատանքի մասին:
Օդաչուի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով՝ Fly Arna-ն երեխաների համար նախապատրաստել էր հետաքրքիր խաղ-մրցույթ ու նվերներ... Читать дальше...