Ռուբեն Վարդանյան. Տնտեսական ոլորտում սկսել են խնդիրներ առաջանալ
«Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով»,- նշել է նա:
Նիստում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաեւ համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր: