Ճակատագրերը, հույզերն ու «ներկա պահը»՝ Երեւանի «Հիշողության սրճարանում»
Պարոն Բորիսը, ձեռքս բռնած, սովորեցնում է պարելիս ճիշտ ու երաժշտության ռիթմին համապատասխան տեղաշարժել ոտքերս:
- Տե ՛ս, ոտքս չտրորես: Զարմանալի է, հիմա երիտասարդներն այլեւս չեն պարում: Բա ինչպե՞ս եք ծանոթանում, հանդիպում, չեմ հասկանում, - ծիծաղում է:
Նա 73 տարեկան է, մասնագիտությամբ՝ խոհարար, 25 տարուց ավելի աշխատել է տարբեր ռեստորաններում ու ճաշարաններում: Պատմում է, որ ժամանակին շատ սիրուն կանանց հետ է պարել՝ «դե այնքան էլ տգետ չեմ, տեսքով էլ ոչինչ», ընտանիք է կազմել, որդի ունեցել... Читать дальше...