ԱՀԿ ղեկավարն ասել է, որ կորոնավիրուսի ճգնաժամը կարող է ահագնանալ
Reuters-ի հաղորդման համաձայն, այսօր հանդես գալով առցանց ճեպազրույցում, Հեբրեյեսուսն ասել է.
«Ես շատ ուղիղ կխոսեմ՝ չափազանց շատ երկրներ են գնացել սխալ ուղղությամբ այն դեպքում, երբ վիրուսը շարունակում է մնալ հանրային թիվ մեկ թշնամին»:
«Եթե կանոնները չպահպանվեն, ապա համավարակը միայն մեկ ուղղությամբ է գնալու՝ ավելի ու ավելի ահագնանալով», - ասել է ԱՀԿ ղեկավարը: Նա նկատել է, որ տեսանելի ապագայում «հին նորմալին վերադարձ չի լինելու»: