ՀԲԸՄ-ի նոր նախաձեռնությունը. անվճար բուժօգնություն եւ խորհրդատվություն արցախահայերին
Արցախցի մանկաբույժ Մարգարիտա Հասրաթյանին հանդիպում ենք ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում: Ավելի քան մեկ ամիս է նա աշխատում է վերանորոգված եւ վերազինված բժշկական կենտրոնի մանկաբուժության բաժնում, որն այժմ սիրիահայերից եւ լիբանանահայերից բացի՝ անվճար արտահիվանդանոցային բուժօգնություն եւ սպասարկում է տրամադրում նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
«Կենտրոնի դերը շատ մեծ է ե՛ւ սիրիահայերի, ե՛ւ լիբանանահայերի, ե՛ւ արդեն արցախահայերի համար»,- ասում է մանկաբույժը եւ պատմում... Читать дальше...