«Սա մեր Երեւանն է». «Ռոսիայի շենքը»՝ Աննա Չերկաշեւայի նկարներում
«Միլիմետրովկա» կամ «Մի շենքի երեք դեմքը». այսպես է կոչվում նկարչուհի Աննա Չերկաշեւայի նախագծի ցուցադրությունը, որը 2024թ. հունվարի 14-ից փետրվարի 10-ը ցուցադրվում է «Զանգակ» գրախանութի (Աբովյան 7) երկրորդ հարկում:
2023թ. հունիսից դեկտեմբեր Աննան նկարել է Երեւանի Ագաթանգեղոս 7 հասցեում՝ նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շենքը: Պատշգամբը պատշգամբի հետեւից, պատուհանը՝ պատուհանի, ակվարելի միջոցով թղթին է փոխանցվել ոչ միայն շենքի իրական պատկերը, այլեւ՝ դրա բնակիչների կյանքը, տրամադրությունն ու սովորությունները... Читать дальше...