Մոսկվան հաստատել է եռակողմ հանդիպման նախապատրաստությունը
Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հրավիրվել են հաջորդ եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ եւ երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Կրեմլը կտեղեկացնի հանդիպման անցկացման օրվա եւ վայրի մասին: