«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ընդլայնված տարրերը»
«Հայկական կողմը ժամանակ է խնդրել դրանց հետ ծանոթանալու համար»,- ասել է Բայրամովը Բիշքեկում։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը», նա նշել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են ադրբեջանական կողմի նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի եւ հարաբերությունների կարգավորման հիմքը։
Բայրամովը հավելել է, որ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։