Նախագահը նոր փոխվարչապետներ եւ նախարարներ է նշանակել
Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ։
Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, կրթության եւ գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար՝ Մխիթար Հայրապետյանը։
Բացի Դավիթ Տոնոյանից, նորանշանակ բոլոր պաշտոնյաները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։