IDeA-ն Դիլիջանում առողջարանային կենտրոն կկառուցի
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պարտականությունները կատարող Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է չորս բաղադրիչից:
«Առաջինը առողջարանային հակատարիքային վերականգնողական բժշկական ծառայություններ իրականացնող բարձրակարգ ինտեգրված կենտրոնի ստեղծումն է՝ «Չաում Դիլիջան» բրենդի ներքո: Այս կենտրոնն իր տեսակի մեջ եզակի կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Դրա տարածքը 3-5 հա է գնահատվում: Երկրորդ ծրագիրը քաղաքային լճի հարակից տարածքի բարեկարգումն է: Երրորդը քաղաքային զբոսայգու բարեկարգումն է, չորրորդը՝ քաղաքային մարզադաշտի բարեկարգումը»,- ասել է նա:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է ներդնել առնվազն 15,682 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը կկազմի առնվազն 17 մլրդ դրամ:
Իրականացման տեւողությունը նախատեսվում է 60 ամիս: