7,5 տարեկան Գեւը, ամոթը, սերն ու ազատությունը
7 տարի անց իմացա, որ փոքրիկի ենք սպասում՝ երկրորդին: Երկրորդն ուրիշ զգացողություն է՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր խոստովանում են, որ առաջինի ժամանակ նվազ գիտակից են եղել. ուրիշ են ուրախանալու արտահայտչաձեւերը, վախերն ու անհանգստությունները, սպասման ու հոգնության դրսեւորումն ու եւս մեկին սեր տալու արվեստը: Բայց դա ուրիշ պատմություն է: Իսկ այս պատմությունը սկսվեց այն պահից, երբ Գեւը մի օր ընտանեկան ժողով հրավիրեց ու հայտարարեց, որ ինքն իրեն մենակ է զգում: Եվ դա արեց ծանրակշիռ հիմնավորմամբ՝ «ես ուզում եմ սենյակում մենակ չլինել»... Читать дальше...