Երևան. Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Արմինֆո. Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մայիսի 28-ին Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Երևանում կայացած համատեղ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս համատեքստում նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ «Մենք պայմանավորվել ենք... Читать дальше...