Արմեն Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին քննարկել են ներքաղաքական իրավիճակը Հայաստանում
Արմինֆո. Մայիսի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցները քննարկել են ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգին: