Արդարադատության նախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր
Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում... Читать дальше...