Սերժ Թանկյանը ժամանել է Երևան
Արմինֆո.«System of a Down» ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Թանկյանին օդանավակայանում դիմավորեցին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և մի քանի հարյուր երկրպագուներ: Թանկյանն օդանավակայանից, Փաշինյանի ուղեկցությամբ, շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 21: 00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը: