ԵԱԶԲ-ն 30 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին` Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ֆինանսավորման համար
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրել են վարկային համաձայնագիր` ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացման համար 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ: Միջոցները տրամադրվում են 4 տարի ժամկետով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱԶԲ մամուլի ծառայությունից, ծրագրի իրականացումը կնպաստի բանկային գործունեության ընդլայնմանը, այդ թվում` բիզնես վարկավորմանը, ինչպես նաեւ տնտեսության իրական հատվածի ոլորտների զարգացմանը: «Փոքր եւ միջին բիզնեսը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Читать дальше...