Զարուհի Պահրի, Ալին Էլմայան. սփյուռքի պատմության մի մասը հանգրվանել է Մատենադարանում
Ֆրանսահայ Ժակ Պահրիին Մատենադարանում հանդիպեցինք նրա՝ Փարիզ թռիչքից մի քանի ժամ առաջ։ Արդեն 10 տարի Պահրիների մեծ ընտանիքը Մատենադարանի հետ ամուր կապերով է կապված։ 2014 թվականից այստեղ է պահվում ընտանիքի ամենանշանավոր ներկայացուցչի՝ պոլսահայ գրող Զարուհի Պահրիի արխիվը։
Թեեւ տատիկի հետ շատ մտերիմ էին, բայց նրա գրողական կյանքի, Պոլսի ու հետո նաեւ Փարիզի հայ համայնքում ունեցած ակտիվ դերակատարության մասին Ժակ Պահրին ուշ է իմացել։
«Մեր տունը մեծ չէր, ես ու տատիկս նույն սենյակում էինք քնում... Читать дальше...