Բեյրության քրոնիկոն․ հույսն ու հուսահատությունը՝ կողք կողքի
«Այն, ինչ կատարվում է Բեյրութում, ոչ հեռախոսի ու ոչ էլ հեռուստացույցի էկրանը չի կարող փոխանցել», - պատմում է Լիբանանում ապրող մեր զրուցակիցը՝ Լուսինե Գալստյանը։ Զրուցում ենք կեսօրին, երբ տուն է վերադառնում այն եկեղեցուց, որտեղ մի քանի պարկ հագուստ է նվիրաբերել անօթեւան մնացած մարդկանց համար։ Եկեղեցու՝ հատուկ օգնության համար նախատեսված գրանցամատյանում նաեւ իր տան հասցեն ու տվյալներն է թողել այն մարդկանց համար, որոնք օգնության կամ օթեւանի կարիք կունենան։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում, Լիբանանում բոլորը պայթյունի թեմայով են խոսում... Читать дальше...