Գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի
Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության եւ պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու եւ ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։
Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: