«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր սերունդը պատրաստվում է սեպտեմբերին
Արցախ իր բազմաթիվ այցելությունները հիշելիս՝ Ռիտան չի մոռանում իրեն հանդիպած երեխաներին։
«Ինչքան ներուժ ունեին, սովորելու, ինչ-որ բան բացահայտելու ցանկություն։ Բայց կային համայնքներ, որ դպրոց չունեին, նույնիսկ կային երեխաներ, որ դպրոց չէին գնում, կամ ցավով ասում էին, որ անգլերեն, ռուսերեն չգիտեն, որովհետեւ այդ առարկաները դասավանդող ուսուցիչներ չունեն»,- հիշում է Ռիտա Բաբայանը։
Որպես ուսուցիչ Արցախ վերադառնալու գաղափարը երկար ժամանակ մտքից դուրս չէր գալիս։ Համավարակի օրերին ազատ ժամանակը շատ էր... Читать дальше...