Պարետատունը գնահատում է միջազգային աջակցության համար դիմելու հարցը
«Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարեւորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման եւ Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:
Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է», - ասել է Վահան Հունանյանը։