Մայքլ (Միշել) Ուեսթ՝ Արշիլ Գորկուն մերժած նկարչուհու «ներքին աչքը»
Մեդիամաքսը ներկայացնում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հոդվածը:
2017–ի ամառային մի հիանալի օր ես մտա “Masterpiece”, «Գլուխգործոց» ցուցահանդեսը։ Սկսած 2010 թվականից Լոնդոնի Royal Hospital-ի՝ Թագավորական հիվանդանոցի այգիներում տեղի է ունենում “Masterpiece” ցուցահանդես-տոնավաճառը, երբ աշխարհի լավագույն արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ բերվում եւ ցուցադրվում են հսկայական վրանի մեջ, որը սովորաբար մեկ շաբաթով բարձրացվում է ճիշտ 18-րդ դարի հայտնի ճարտարապետ Քրիստոֆեր Րենի նախագծած հիվանդանոցի՝... Читать дальше...