Եկավ համավարակը եւ իմ մեջ ճանաչեցի խիստ տատիկիս
<p>Մեր գյուղի տան «մեղուների սենյակում» պապիկս պարկերով չորահաց էր պահում։ Մեղվի փեթակներն այնտեղ էին ձմեռում, դրա համար էլ սենյակի անունը դրել էինք «մեղուների»։ Ամեն անգամ սեղանից վեր կենալիս՝ պապիկս հավաքում էր հացի կտորտանքն ու, շարելով սրեճաքի՝ ուռենու ճյուղերով գործած պատգարակի վրա, արեւին տալիս։ Չորացնում էր ու ամբարում պարկերում։ Երբ հարցնում էինք՝ ա՛յ պապի, ինչի՞ ես պարկերը լցնում, ախր ամեն ինչ կա խանութներում, էլ առաջվանը չի, ասում էր՝ ի՞նչ իմանաս՝ վաղը ինչ կլինի... Читать дальше...