Առանց թույլտվության բացված գիրք-տնակների հետքերով
2017 թվականի ամռանը Երեւանի Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակը։ Գրքի տեսքով փոքրիկ կրպակը նախատեսված էր գրքերի ու մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի համար։ Այն ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ գիրքն ընթերցողին մոտեցնելու նպատակով հայ գրողների անունով այսպիսի եւս 9 գրատնակ է բացվելու։ Բացվեց 4-ը՝ Չարենց, Կորյուն, Աբովյան եւ Նալբանդյան փողոցներում։
Читать дальше...