Հունիսի 1-ին, ժամը 16:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր և Արավուս համայնքներում մասամբ վնասվել են գարու, ցորենի, բանջարաբոստանային կուլտուրաների (կարտոֆիլի, լոբու սածիլներ) ցանքատարածքները... Читать дальше...