ԱՄՆ-ն կարող է չեղարկել Թուրքիային $1.2 մլն-ի զենքի վաճառքը Էրդողանի թիկնապահների իրականացրած ջարդից հետո
Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ թուրք նախագահի թիկնազորի անդամների իրականացրած հարձակումից մեկ օր առաջ ԱՄՆ Պետդեպը Կոնգրեսին տեղեկացրել էր Թուրքիային 1.2 մլն դոլար արժողությամբ կիսաավտոմատ ատրճանակ վաճառելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, միջադեպից երկու շաբաթ անց` ամերիկացի օրենսդիրների շրջանում բարձրացած բարկության ալիքին և Պետդեպի կողմից իրականացվող հետաքննությանը զուգահեռ, զենքի վաճառքի գործարքի ապագան հարցականի տակ է:
Հետաքննության արդյունքում Էրդողանի թիկնապահներից ոմանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:
Թեև Պետդեպը Կոնգրեսին չի հայտնել` ցանկանում է արդյոք հրաժարվել վաճառքի արտոնագրից, օրենսդիրներից առնվազն մեկը դեմ է գործարքի կնքմանը, ինչը կարող է հանգեցնել դրա չեղարկմանը:
Հիշեցնենք, որ թուրքական անվտանգության ուժերը խաղաղ ցուցարարների վրա հարձակում էին իրականացրել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առաջ: