Շրի Լանկայում բնակիչները փրկել են ծանծաղուտներում հայտնված կետերին (տեսանյութ)
Շրի Լանկայում նավաստիներն ու տեղացիները կրկին ծովն են նետել ափամերձ տարածքի ծանծաղուտներում հայտնված 20 կետի, որոնք հայտնի են նաև սև դելֆին անունով:
Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը, երկրի նավատորմի մի քանի անդամներ և Տրինկոմալի պատմական քաղաքի բնակիչները փրկել են ծովային կաթնասուններին, որոնք հայտնվել էին կղզու ափամերձ հատվածում:
Նավատորմի ներկայացուցիչի խոսքով` մարդիկ ինքնակամ միացել են փրկարարական աշխատանքներին` ջուր լցնելով կաթնասունների վրա և նրանց հետ մղելով դեպի ծովը:
Նման երևույթ հազվադեպ է տեղի ունենում ասիական կղզու ջրերում: