Երեխաներին պահել համայնքում. Ստեփանավան տեղափոխված Ռուբենի նպատակը
Եթե Ստեփանավանում հարցնեք, ով է քաղաքի «IT զույգը», վստահաբար շատերը կպատասխանեն՝ Ռուբենը եւ Արեւը: Նրանց այստեղ ճանաչում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնող երիտասարդներ, այլեւ զույգ, որն ամուսնությունից հետո որոշել է կյանքի նոր փուլը շարունակել Ստեփանավանում:
Ռուբենը ծրագրավորող է, անվճար ծրագրավորման դասընթացներ է անցկացնում համայնքի պատանիների համար, իսկ Արեւը՝ նկարիչ-պատկերազարդող, դպրոցականների համար վարում է կոմիքսի Drink and Draw Ստեփանավան ակումբը եւ երեխաներին սովորեցնում է կոմիքսներ նկարել... Читать дальше...