«Խաղաղության պայմանագրի շուրջ սերտ համակարգում է իրականացվում»
«Խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ։ Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետեւողական գործողություններ են իրականացվում երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մարիա Զախարովան։
Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների եւ խորհրդարանականների միջեւ երկխոսություն զարգացնելուն։