Երևանում մեկնարկել է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Երևանում մեկնարկել է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթի մասնակիցների ձեռքում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներն են, ինչպես նաև Հայաստանի և Արցախի՝ 30 մետր երկարությամբ պետական դրոշները: Երթը կանցնի Բաղրամյան և Կիևյան փողոցներով: