Արցախի նախագահը Գորիսում հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ
«Արցախի Հանրապետության նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության եւ համարձակության համար», - հայտնում են Արայիկ Հարությունյանի մամուլի ծառայությունից:
Տեղի է ունեցել նաեւ ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: