Արցախի նախագահ. «Կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվում»
Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, եւ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների եւ ժողովրդի կարծիքի հետ: