2021 թվականին Արցախում ծնվել է 1541 երեխա
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա՝ 660 տղա եւ 677 աղջիկ:
Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:
ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 78 արցախցիներ:
Այսպիսով, 2021 թվականին Արցախում ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա՝ 779 տղա, 762 աղջիկ: