Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են համանախագահների ջանքերը
«Նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ ջանքերը, որոնց նպատակն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանք են կամ կապված են դրա հետ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի հիմնական թեման վերաբերել է Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին: