ՀՌՀ-ն եւ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը հուշագիր են կնքել
Էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է դիմել Դիտորդ մարմին փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։
Այս պահին Դիտորդ մարմնում ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում, որոնց թիվը համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրաբար կավելանա։