Անկեղծության պահ. նոյեմբերի 9-ի ճանապարհը
Մաս 1
Պատերազմը հայ հասարակությանն ու քաղաքական դաշտի դերակատարներին արցախյան խնդրի լուծման իրատեսական ուղիների մասին բաց խոսակցություն է պարտադրել: Մի բան, որից բոլորը 1998-ից ի վեր՝ ամեն գնով խուսափում էին՝ ստեղծելով հանրային կոլեկտիվ անտեղյակություն, իրավիճակին անհամարժեք պատկերացումներ ու ակնկալիքներ: Իհարկե, ուշացած խոսակցությունը ճաշից հետո մատուցված մանանեխի է նման, բայց քանի դեռ Արցախի, կամ այն ինչ մնացել է Արցախից, խնդիրը լուծված չէ՝ պետք է որ բոլորը շահագրգիռ լինեն այդ խոսակցության... Читать дальше...