ԱԳ նախարար. Թուրքիան պետք է վերանայի թշնամական գործողությունները
«Անկախության ձեռք բերումից ի վեր Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք դարձրեց Թուրքիան: Բոլոր հարաբերություններում ամենակարեւորը փոխադարձության սկզբունքն է, եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցյալ դարի հայատյացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաեւ արտահանվել է մեր տարածաշրջան»,- Ազգային ժողովում ասել է նախարարը:
Արա Այվազյանը հավելել է, որ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որեւէ ձեւաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ: