Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Անկեղծության պահ. նոյեմբերի 9-ի ճանապարհը

Անկեղծության պահ. նոյեմբերի 9-ի ճանապարհը

Մաս 1

Պատերազմը հայ հասարակությանն ու քաղաքական դաշտի դերակատարներին արցախյան խնդրի լուծման իրատեսական ուղիների մասին բաց խոսակցություն է պարտադրել: Մի բան, որից բոլորը 1998-ից ի վեր՝ ամեն գնով խուսափում էին՝ ստեղծելով հանրային կոլեկտիվ անտեղյակություն, իրավիճակին անհամարժեք պատկերացումներ ու ակնկալիքներ: Իհարկե, ուշացած խոսակցությունը ճաշից հետո մատուցված մանանեխի է նման, բայց քանի դեռ Արցախի, կամ այն ինչ մնացել է Արցախից, խնդիրը լուծված չէ՝ պետք է որ բոլորը շահագրգիռ լինեն այդ խոսակցության կայացմամբ՝ առանց այն բովանդակային առումով զոհելու ընթացիկ քաղաքական պայքարին:

Պատերազմից արդեն հինգ ամիս է անցել, բայց դեռ համապարփակ վերլուծված չէ Հայաստանն ու Արցախը նոյեմբերի 9-ին հասցրած ճանապարհը՝ մեծ ու փոքր համատեքստերում հասկանալու կատարվածը եւ ըստ այդմ նախանշելու առաջ շարժվելու ելակետերը: ԱԺ արտահերթ ընտրությունները քարոզարշավով եւ հետընտրական փուլով՝ կառավարության ձեւավորում, նոր կառավարության իրավիճակին տիրապետելու ներածական ժամանակ եւ այլն, եւս մի քանի ամսով կավելացնեն կորսված ժամանակը, եթե չասենք՝ կխլեն ամբողջ տարին: Սա՝ լավագույն դեպքում: Բացառված չէ, որ Հայաստանը ԱԺ ընտրություններից հետո գլորվի ներքաղաքական անկայունության մեկ այլ երկարատեւ փուլ, եւ արցախյան հարցը ավելի երկար ժամանակ մնա ընդամենը որպես թեմատիկ մահակ քաղաքական պայքարի մասնակիցների ձեռքում, ինչպես որ հիմա է:

Արցախյան խնդիրը 90-ականներից մինչ օրս քաղաքական կոնյունկտուրայի, այսրոպեական շահերի ու մանեւրների պատանդ է եղել: Պատերազմն ի ցույց դրեց դրա հետեւանքը: Եթե հայ հասարակական-քաղաքական միտքը գոնե հիմա համաձայնության չգա արցախյան հարցը միմիայն բովանդակային ու իրատեսական հարթությունում քննարկելու շուրջ եւ չբացառի այն քարոզարշավի ժամանակ եւ ընտրություններից հետո միմյանց հանդեպ քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելը, ներկա դժվարին կացությունից ելքեր գտնելու առանց այդ էլ սուղ հնարավորությունն ավելի կնվազի:

Ստորեւ՝ անդրադարձ մինչ նոյեմբերի 9-ը ձգված ճանապարհի որոշ հատվածներին:

Ոչմիթիզականության որոգայթը

Եթե Դիոգենեսն իր լապտերով հիմա Հայաստանում շրջեր՝ հայտնի հարցին, թե ի՞նչ է փնտրում, երեւի կպատասխաներ՝ ոչմիթիզական... Մինչդեռ սեպտեմբերի 27-ից առաջ ոչմիթիզական փնտրելու կարիք չկար. նրանք ամենուր էին:

Առանց Արցախի կարգավիճակի հստակեցման եւ անգամ հստակեցմամբ տարածքներ զիջելու անընդունելիությունն անցած երկուսուկես տասնամյակում եղել է հայաստանյան հրապարակային խոսքի ու հանրային տրամադրությունների ուղեցույցը: Դա գրեթե ինքնագրաքննության էր վերածվել. լավագույն դեպքում միայն ինչ-որ անորոշ փոխզիջումների մասին մշուշոտ ակնարկներ էին արվում:

Եթե 1994թ. հրադադարից մինչ վերջին պատերազմն ընկած ժամանակահատվածը վերհիշենք՝ ոչմիթիզականության զարգացման ու ամրապնդման առումով հետեւյալ պատկերն է ուրվագծվում:

Հաղթական պատերազմից հետո հայերի հավաքական ընկալման մեջ արագ արմատավորվեց այսպես ասած՝ քաջերի զենքով գծված սահմանների անփոփոխելիության համոզմունքը: Դեռեւս միայն խորհրդային սերնդի ներկայացուցիչներից բաղկացած հայ հասարակությունը մեծամասամբ տեղյակ չէր միջազգային նորմերին ու անվտանգային աշխարհակարգի բանավոր ու գրավոր սկզբունքներին: Ընդհանրացված պատկերացումն այն էր, որ զենքի ու նվիրումի ուժով հայերը փաստի առաջ են կանգնեցրել Ադրբեջանին, մնում է, որ քաղաքական ղեկավարությունն այն փաստաթղթավորի: Մոտավորապես այնպես, ինչպես քաղաքաշինության նորմերի ակնառու խախտումներով կցակառույցի տերը կակնկալեր ժամանակի ընթացքում ինչ-որ կերպ օրինականացնել կառույցը՝ անտեսելով այն ապամոնտաժելու հետեւողական պահանջները եւ բացառելով, որ մի օր բուլդոզերը կգա քանդելու: Ադրբեջանական յոթ շրջանները պատմական արդարությանը հղումով հայկականացնելը բնական ու տրամաբանական էր համարվում:

Այս մթնոլորտում արցախյան հարցում հակառակորդի հետ համաձայնության գալու Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները չիրագործվեցին: Դրա նաեւ այլ պատճառներին անդրադարձել եմ նախորդ հրապարակումներից մեկում: Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանին հասարակությունը մեծամասամբ ասոցացրեց արցախյան նվաճումները «փաստաթղթավորելու» համար ապահով ձեռքերում պահ տալու հետ եւ թեթեւացած շունչ քաշելով՝ անցավ իր առօրյա կյանքին:

Թեեւ երկրորդ նախագահն անձամբ ոչմիթիզականության վերբալ «հրավառություններ» երբեք չի ցուցադրել, բայց նրա կառավարման տասնամյակն ամրապնդեց ոչմիթիզականության հանրային դիրքորոշումը մի քանի գործոնների բերումով:

Ռ. Քոչարյանի արցախցի լինելը, Տեր-Պետրոսյանի առաջարկած կարգավորման՝ այն ժամանակ պարտվողական կոչված տարբերակին նրա անհամաձայնությունը եւ բանակցություններում դրանից ավելին ստանալու վստահությունը հանրության մի մասի ընկալման մեջ նրան ոչմիթիզական դիրքորոշման ներկայացուցիչ լինելու հետ նույնացրեց: Նման ընկալմանը նպաստեց նաեւ երկրորդ նախագահի քաղաքական համագործակցությունը առնվազն հրապարակային խոսքում ընդգծված ոչմիթիզական ՀՅԴ-ի եւ Նժդեհի գաղափարախոսության կրող ՀՀԿ-ի հետ:

Ռ. Քոչարյանի կառավարման տասնամյակում Հայաստանի տնտեսության աշխուժացումը, պետական ինստիտուտների կայունացումը (անկախ այն բանից, որ ընդհանուր առմամբ՝ տնտեսական-քաղաքական համակարգում ժողովրդավարության բաղադրիչները ձեւախեղված էին կիրառվում) եւ շփման գծում տիրող հարաբերական անդորրը ամրապնդեցին ոչմիթիզականների լավատեսությունն ու անհոգությունը:

90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Հայաստանի՝ Ադրբեջանի համեմատ շահեկան դիրքն էլ համընդհանուր անհոգության սնման լրացուցիչ աղբյուր դարձավ: Հեյդար Ալիեւը երկիրը պարտությունից ուշքի բերելու, իր իշխանությունն ամրապնդելու եւ որդուն ժառանգելու նախապատրաստության հոգսերի մեջ էր եւ հակված էր փոխզիջումների գնալ: Դա բավարարեց 2001թ. քիվեսթյան պայմանավորվածությանը հասնելուն, որից նա հետո, սակայն, հրաժարվեց: Հեյդար Ալիեւը դա պատճառաբանեց հայրենիքում իր սպասածից մեծ հակազդեցության առերեսվելու հանգամանքով: Ի թիվս այլ մտահոգությունների, հայր Ալիեւն այդ դիմադրության մեջ թերեւս իրական վտանգ տեսավ նաեւ իշխանությունը որդուն փոխանցելու հեռանկարի համար:

2003թ. իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւից մի քանի տարի պահանջվեց, մինչեւ նա իր՝ թիվ մեկ զավակի անհոգ ու փափկասուն կյանքից պետության պատասխանատուի դերի մեջ մտավ եւ ամրապնդեց իշխանությունը: Արցախյան բովով անցած եւ պետության կառավարման փորձ կուտակած Ռ. Քոչարյանն այդ ընթացքում լրջորեն անհանգստանալու առիթ չուներ: Այդպիսով, կարելի է ասել, որ նաեւ չուներ արցախյան խնդրի մասին հասարակության հետ խոսակցություն ծավալելու հրատապ անհրաժեշտություն՝ կանխարգելելու ոչմիթիզականության ամրապնդումը: Այլ հարց է, թե արդյո՞ք առանց հրատապ անհրաժեշտության չխոսելը հեռանկարի առումով ճիշտ էր:

Գուցե նաեւ հանգամանքը, որ բանակցային պատմությունը դեռ երկար չէր ընթացել, դեռ համաձայնության նոր մոդիֆիկացիաներ գտնելու չփորձարկված հնարավորություններ կային, իր հերթին նպաստեց խոսակցություն չնախաձեռնելուն: Բացի այդ, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված հանրային տրամադրությունները երկարատեւ անբարենպաստ իրավիճակ էին ստեղծել նման քննարկումների համար: Չմոռանանք նաեւ, որ 2000-ականներին հասարակության հետ հաղորդակցությունն այսօրվանից շատ տարբեր էր: Դեռ գերիշխում էր խորհրդային հաղորդակցության սակավախոս, «պետք եղած ժամանակ կասենք՝ կիմանաք» մոտեցումը:

Իր վերընտրությունից հետո, հայտնվելով վիճարկվող լեգիտիմության շրջապտույտում, Ռ. Քոչարյանի համար արցախյան թեմայով բաց խոսակցություն վարելը, թերևս, ավելի դժվարացավ, քանի որ այն ներքաղաքական լարվածությունը բազմապատկելու վտանգ էր պարունակում: Ամեն դեպքում, արցախյան հարցի լուծման շուրջ բովանդակային խոսակցության բացակայությունը, անկախ դրա չկայանալու պատճառների բնույթից, կամա թե ակամա ամրապնդեց ոչմիթիզականությունը:

Իրադրությունը շահեկանության առումով Հայաստանի համար սկսեց փոխվել 2000-ականների վերջին: Նավթային եկամուտներից ու Թուրքիայի ընդլայնվող աջակցությունից ռազմական ու տնտեսական առումով թափ հավաքող Ադրբեջանի նախագահը սկսեց ամբարտավանության հասնող ինքնավստահություն ճառագել: Շփման գծում միջադեպերի թիվը սկսեց անշեղորեն աճել:

Ի թիվս այլ հանգամանքների, մտահոգությունը, որ արցախյան հարցում նոր զարգացումներ են սպասվում, ակնհայտորեն որոշիչ եղավ, որ Ռ. Քոչարյանը գերադասեց հաջորդ նախագահի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին:

Ոչմիթիզականությունն անխռով գոյատեւեց նաեւ սարգսյանական տասնամյակում:
 
Ուշացած հրաժարիմք

«Աղդամը մեր հայրենիքը չէ»: Դեռ պաշտպանության նախարարի պաշտոնում Ս. Սարգսյանի արած այս արտահայտությունը  թեւավոր խոսք է դարձել: Ասելու պահին այն ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ: Թարգմանաբար այն ընդամենը նշանակում էր այո ասել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւին: Մինչ այդ, սակայն, ընդունված չէր նման հստակությամբ այդ թեմայով արտահայտվել:

Վերջերս տված  հարցազրույցում Ս. Սարգսյանն ասաց, որ կազանյան պլանի՝ Ալիեւի կողմից մերժվելուց հետո պատրաստվում էր լավրովյան անվանված 5+2 սկզբունքով (որով կարգավիճակի հստակեցման մեխանիզմը կազանյան փաստաթղթի համեմատ խիստ անորոշ էր) վերադարձնել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները եւ որ անձամբ երբեք ոչմիթիզական չի եղել:

Ասվածին չհավատալու պատճառ չկա: Երկար տարիներ պաշտպանության նախարար եղած, ապա 10 տարի բանակցություններ վարած անձը, եթե ինչ-որ ժամանակ անգամ ոչմիթիզական պատկերացումներ է ունեցել, պարզապես չէր կարող այդպիսին մնալ: Իրականությունը, որին նա պաշտոնի բերումով առերեսվում էր ամեն օր, արագ եւ հիմնավոր կստիպեր հրաժարվել դրանցից: Խնդիրն այլ տեղ է:

ՀՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելով՝ վարչապետի պաշտոնի միջանկյալ կանգառով ՀՀ նախագահ դառնալ պատրաստվող պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը ներդաշնակվեց քաղաքական դաշտի ոչմիթիզականության հրապարակային «կոդեքսին»: «Աղդամը մեր հայրենիքը չէ» պոռթկման նման արտահայտություններ նա այլեւս չէր կարող իրեն թույլ տալ: Քաղաքական կոնյուկտուրայի կոալիցիոն եւ այլ նրբերանգները դա էին պահանջում: Ոչմիթիզականության «կոդեքսն» ընդունելը, սակայն, Ս. Սարգսյանի անձնական ընտրությունն էր: Որպես կուսակցական-քաղաքական գործիչ իր ճանապարհի սկզբում ապա որպես պետության ղեկավար, նա կարող էր եւ այլ ընտրություն կատարել՝ հասարակության հետ խոսել ոչմիթիզականության՝ փակուղի կամ պատերազմի տանելու վտանգի մասին, թեկուզ ստիպված լիներ դրա համար քաղաքական գին վճարել:

Արյունալի մարտի 1-ով պաշտոնամուտը, իշխանական նախորդ ու նոր էլիտաների, յուրայինների շարունակական անբացատրելի ու անդադրում հարստացումը, կոռուպցիոն ճահճի խորացումը, անձեռնմխելի տնտեսական-քաղաքական կաստայի ամրապնդումը մեծացրին Ս. Սարգսյանի կաշկանդվածությունը՝ հասարակության հետ հաղորդակցվելու արցախյան թեմայով իրերի իրական դրության մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված փորձը եւս լրացուցիչ անբարենպաստ հաշվեկշիռ էր տարածքների վերադարձի պլանի մասին բացեիբաց խոսելու, առավել եւս՝ դրա իրագործումը նախաձեռնելու համար:

Ս. Սարգսյանի հանդեպ առանց այդ էլ նվազ վստահության հերթական անկումը եղավ 2013թ., երբ հանրությունը նրա մոսկովյան ասուլիսից անակնկալ տեղեկացավ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման փոխարեն անդամակցելու է ԵԱՏՄ-ին: Այս ամենի ֆոնին սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ չդառնալու խոստումը դրժելը դարձավ անդառնալիության այն կետը, որից հետո հանրային վստահության փոքրիշատե վերականգնումը միայն տեսականորեն կարելի էր հնարավոր համարել:

Իր ընտրության օրվանից անընդմեջ վիճարկվող լեգիտիմության բեռով եւ կորսված վստահությամբ լավրովյան 5+2 բանաձեւով արցախյան խնդիրը լուծելու համար հանրային աջակցություն ստանալը Ս. Սարգսյանի համար լինելու էր mission impossible: Այնքան անհնար, որ եթե անգամ չլիներ 2018թ. հեղափոխությունը, ապա 5+2 բանաձեւով համաձայնագրի հրապարակային քննարկման առաջին իսկ փորձը, շատ մեծ հավանականությամբ, ձեւավորելու էր հրաժարականի այնպիսի հուժկու պահանջ, որին դիմակայելու համար նա դարձյալ հայտնվելու էր իր իսկ խոսքով՝ ցուգցվանգի առաջ (գերմաներենով Zugzwang՝ քայլի պարտադրանք, անխուսափելիություն, որը բազմաթիվ խաղերում, ինչպես՝ շախմատում, պատասխան քայլի կանոնն է): Ս. Սարգսյանը նման զարգացումը չկանխատեսել չէր կարող, ուստի, 5+2 բանաձեւը իրագործելու շարունակական հետաձգումը կարող էր նաեւ այդ մտահոգությամբ պայմանավորված լինել:  

Արցախի հարցում բաց խոսակցություն սկսելու վերջին ու թերեւս ամենանպաստավոր հնարավորությունը Ս. Սարգսյանն ուներ 2018 թ. երկրի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո: Սակայն նա չգնաց դրան: Նոր վարչապետին հնարավորինս արագ վարկաբեկելու համար նրան հողերը տալու նպատակով իշխանության եկած լինելում մեղադրանքը դարձավ Ս. Սարգսյանի ղեկավարած կուսակցության հիմնական ասելիքը: Այդպիսով, երրորդ նախագահը դարձյալ ընտրություն կատարեց ներքուստ ոչմիթիզականությանը դեմ, արտաքուստ՝ կողմ լինելու կամ դրա մասին լռելու երկվության օգտին:

Մինչդեռ, այլեւս իշխանություն չունենալով՝ նա կարող էր արժանահավատ հանրային քննարկման մեկնարկ տալ արցախյան հարցի լուծման իրատեսական ուղիների մասին: Անկախ նրա կառավարման տարիներին քննադատության ու մերժման արժանի շատ իրողություններից՝ նրա անպաշտոն խոսքն այս թեմայով կլիներ ազդեցիկ ու համոզիչ: Դա կլիներ ոչ թե Արցախը «վաճառելու» գնով իշխանությունից կառչած մնալում կասկածվողի, այլ  արցախյան պայքարի ակունքներից եկող ու դրանում մեծ ներդրում ունեցած անհատի խոսք, ով նաեւ քաջատեղյակ է բանակցություններով ձեռք բերելիքի իրական՝ ոչ առաձգական սահմաններին:

Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո Սերժ Սարգսյանը կլիներ երկրորդ նախագահը, որը բաց կխոսեր իրողությունների մասին: Դա հասարակությանը կսթափեցներ, խորհելու եւ կարծրացած դիրքորոշումները վերանայելու տեղիք կտար, այդ թվում եւ՝ վարչապետ Փաշինյանին, ով իշխանության գալով՝ անփոփոխ կրեց ոչ միայն սուպերվարչապետական կոստյումը, այլեւ ոչմիթիզականության քաղաքական պատմուճանը՝ այն հագից չհանելով ընդհուպ մինչեւ նոյեմբերի 9-ը:  

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումները եւս այս հարցում նույնն էին (բացառությամբ՝ ՀԱԿ-ից): Անգամ սեպտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում եւ դրանից դուրս հնչած ելույթներում Հայաստանին նետված պատերազմի մարտահրավերն ընդունելուն ոչ ոք այլընտրանք չտեսավ: Համենայնդեպս՝ այդ մասին թեկուզ հարեւանցի չբարձրաձայնվեց. ոչմիթիզականությունը չափազանց ամուր էր հաստատվել հասարակական-քաղաքական գիտակցության ու ենթագիտակցության մեջ:

Պատերազմը փակեց ոչմիթիզականության էջը, բայց նոյեմբերի 9-ին հասցրած ճանապարհի պատմության այլ էջեր եւս վերանայման կարիք ունեն:

Շարունակելի

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Մաս 1

Պատերազմը հայ հասարակությանն ու քաղաքական դաշտի դերակատարներին արցախյան խնդրի լուծման իրատեսական ուղիների մասին բաց խոսակցություն է պարտադրել: Մի բան, որից բոլորը 1998-ից ի վեր՝ ամեն գնով խուսափում էին՝ ստեղծելով հանրային կոլեկտիվ անտեղյակություն, իրավիճակին անհամարժեք պատկերացումներ ու ակնկալիքներ: Իհարկե, ուշացած խոսակցությունը ճաշից հետո մատուցված մանանեխի է նման, բայց քանի դեռ Արցախի, կամ այն ինչ մնացել է Արցախից, խնդիրը լուծված չէ՝ պետք է որ բոլորը շահագրգիռ լինեն այդ խոսակցության կայացմամբ՝ առանց այն բովանդակային առումով զոհելու ընթացիկ քաղաքական պայքարին:

Պատերազմից արդեն հինգ ամիս է անցել, բայց դեռ համապարփակ վերլուծված չէ Հայաստանն ու Արցախը նոյեմբերի 9-ին հասցրած ճանապարհը՝ մեծ ու փոքր համատեքստերում հասկանալու կատարվածը եւ ըստ այդմ նախանշելու առաջ շարժվելու ելակետերը: ԱԺ արտահերթ ընտրությունները քարոզարշավով եւ հետընտրական փուլով՝ կառավարության ձեւավորում, նոր կառավարության իրավիճակին տիրապետելու ներածական ժամանակ եւ այլն, եւս մի քանի ամսով կավելացնեն կորսված ժամանակը, եթե չասենք՝ կխլեն ամբողջ տարին: Սա՝ լավագույն դեպքում: Բացառված չէ, որ Հայաստանը ԱԺ ընտրություններից հետո գլորվի ներքաղաքական անկայունության մեկ այլ երկարատեւ փուլ, եւ արցախյան հարցը ավելի երկար ժամանակ մնա ընդամենը որպես թեմատիկ մահակ քաղաքական պայքարի մասնակիցների ձեռքում, ինչպես որ հիմա է:

Արցախյան խնդիրը 90-ականներից մինչ օրս քաղաքական կոնյունկտուրայի, այսրոպեական շահերի ու մանեւրների պատանդ է եղել: Պատերազմն ի ցույց դրեց դրա հետեւանքը: Եթե հայ հասարակական-քաղաքական միտքը գոնե հիմա համաձայնության չգա արցախյան հարցը միմիայն բովանդակային ու իրատեսական հարթությունում քննարկելու շուրջ եւ չբացառի այն քարոզարշավի ժամանակ եւ ընտրություններից հետո միմյանց հանդեպ քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելը, ներկա դժվարին կացությունից ելքեր գտնելու առանց այդ էլ սուղ հնարավորությունն ավելի կնվազի:

Ստորեւ՝ անդրադարձ մինչ նոյեմբերի 9-ը ձգված ճանապարհի որոշ հատվածներին:

Ոչմիթիզականության որոգայթը

Եթե Դիոգենեսն իր լապտերով հիմա Հայաստանում շրջեր՝ հայտնի հարցին, թե ի՞նչ է փնտրում, երեւի կպատասխաներ՝ ոչմիթիզական... Մինչդեռ սեպտեմբերի 27-ից առաջ ոչմիթիզական փնտրելու կարիք չկար. նրանք ամենուր էին:

Առանց Արցախի կարգավիճակի հստակեցման եւ անգամ հստակեցմամբ տարածքներ զիջելու անընդունելիությունն անցած երկուսուկես տասնամյակում եղել է հայաստանյան հրապարակային խոսքի ու հանրային տրամադրությունների ուղեցույցը: Դա գրեթե ինքնագրաքննության էր վերածվել. լավագույն դեպքում միայն ինչ-որ անորոշ փոխզիջումների մասին մշուշոտ ակնարկներ էին արվում:

Եթե 1994թ. հրադադարից մինչ վերջին պատերազմն ընկած ժամանակահատվածը վերհիշենք՝ ոչմիթիզականության զարգացման ու ամրապնդման առումով հետեւյալ պատկերն է ուրվագծվում:

Հաղթական պատերազմից հետո հայերի հավաքական ընկալման մեջ արագ արմատավորվեց այսպես ասած՝ քաջերի զենքով գծված սահմանների անփոփոխելիության համոզմունքը: Դեռեւս միայն խորհրդային սերնդի ներկայացուցիչներից բաղկացած հայ հասարակությունը մեծամասամբ տեղյակ չէր միջազգային նորմերին ու անվտանգային աշխարհակարգի բանավոր ու գրավոր սկզբունքներին: Ընդհանրացված պատկերացումն այն էր, որ զենքի ու նվիրումի ուժով հայերը փաստի առաջ են կանգնեցրել Ադրբեջանին, մնում է, որ քաղաքական ղեկավարությունն այն փաստաթղթավորի: Մոտավորապես այնպես, ինչպես քաղաքաշինության նորմերի ակնառու խախտումներով կցակառույցի տերը կակնկալեր ժամանակի ընթացքում ինչ-որ կերպ օրինականացնել կառույցը՝ անտեսելով այն ապամոնտաժելու հետեւողական պահանջները եւ բացառելով, որ մի օր բուլդոզերը կգա քանդելու: Ադրբեջանական յոթ շրջանները պատմական արդարությանը հղումով հայկականացնելը բնական ու տրամաբանական էր համարվում:

Այս մթնոլորտում արցախյան հարցում հակառակորդի հետ համաձայնության գալու Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները չիրագործվեցին: Դրա նաեւ այլ պատճառներին անդրադարձել եմ նախորդ հրապարակումներից մեկում: Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանին հասարակությունը մեծամասամբ ասոցացրեց արցախյան նվաճումները &laquo;փաստաթղթավորելու&raquo; համար ապահով ձեռքերում պահ տալու հետ եւ թեթեւացած շունչ քաշելով՝ անցավ իր առօրյա կյանքին:

Թեեւ երկրորդ նախագահն անձամբ ոչմիթիզականության վերբալ &laquo;հրավառություններ&raquo; երբեք չի ցուցադրել, բայց նրա կառավարման տասնամյակն ամրապնդեց ոչմիթիզականության հանրային դիրքորոշումը մի քանի գործոնների բերումով:

Ռ. Քոչարյանի արցախցի լինելը, Տեր-Պետրոսյանի առաջարկած կարգավորման՝ այն ժամանակ պարտվողական կոչված տարբերակին նրա անհամաձայնությունը եւ բանակցություններում դրանից ավելին ստանալու վստահությունը հանրության մի մասի ընկալման մեջ նրան ոչմիթիզական դիրքորոշման ներկայացուցիչ լինելու հետ նույնացրեց: Նման ընկալմանը նպաստեց նաեւ երկրորդ նախագահի քաղաքական համագործակցությունը առնվազն հրապարակային խոսքում ընդգծված ոչմիթիզական ՀՅԴ-ի եւ Նժդեհի գաղափարախոսության կրող ՀՀԿ-ի հետ:

Ռ. Քոչարյանի կառավարման տասնամյակում Հայաստանի տնտեսության աշխուժացումը, պետական ինստիտուտների կայունացումը (անկախ այն բանից, որ ընդհանուր առմամբ՝ տնտեսական-քաղաքական համակարգում ժողովրդավարության բաղադրիչները ձեւախեղված էին կիրառվում) եւ շփման գծում տիրող հարաբերական անդորրը ամրապնդեցին ոչմիթիզականների լավատեսությունն ու անհոգությունը:

90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Հայաստանի՝ Ադրբեջանի համեմատ շահեկան դիրքն էլ համընդհանուր անհոգության սնման լրացուցիչ աղբյուր դարձավ: Հեյդար Ալիեւը երկիրը պարտությունից ուշքի բերելու, իր իշխանությունն ամրապնդելու եւ որդուն ժառանգելու նախապատրաստության հոգսերի մեջ էր եւ հակված էր փոխզիջումների գնալ: Դա բավարարեց 2001թ. քիվեսթյան պայմանավորվածությանը հասնելուն, որից նա հետո, սակայն, հրաժարվեց: Հեյդար Ալիեւը դա պատճառաբանեց հայրենիքում իր սպասածից մեծ հակազդեցության առերեսվելու հանգամանքով: Ի թիվս այլ մտահոգությունների, հայր Ալիեւն այդ դիմադրության մեջ թերեւս իրական վտանգ տեսավ նաեւ իշխանությունը որդուն փոխանցելու հեռանկարի համար:

2003թ. իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւից մի քանի տարի պահանջվեց, մինչեւ նա իր՝ թիվ մեկ զավակի անհոգ ու փափկասուն կյանքից պետության պատասխանատուի դերի մեջ մտավ եւ ամրապնդեց իշխանությունը: Արցախյան բովով անցած եւ պետության կառավարման փորձ կուտակած Ռ. Քոչարյանն այդ ընթացքում լրջորեն անհանգստանալու առիթ չուներ: Այդպիսով, կարելի է ասել, որ նաեւ չուներ արցախյան խնդրի մասին հասարակության հետ խոսակցություն ծավալելու հրատապ անհրաժեշտություն՝ կանխարգելելու ոչմիթիզականության ամրապնդումը: Այլ հարց է, թե արդյո՞ք առանց հրատապ անհրաժեշտության չխոսելը հեռանկարի առումով ճիշտ էր:

Գուցե նաեւ հանգամանքը, որ բանակցային պատմությունը դեռ երկար չէր ընթացել, դեռ համաձայնության նոր մոդիֆիկացիաներ գտնելու չփորձարկված հնարավորություններ կային, իր հերթին նպաստեց խոսակցություն չնախաձեռնելուն: Բացի այդ, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված հանրային տրամադրությունները երկարատեւ անբարենպաստ իրավիճակ էին ստեղծել նման քննարկումների համար: Չմոռանանք նաեւ, որ 2000-ականներին հասարակության հետ հաղորդակցությունն այսօրվանից շատ տարբեր էր: Դեռ գերիշխում էր խորհրդային հաղորդակցության սակավախոս, &laquo;պետք եղած ժամանակ կասենք՝ կիմանաք&raquo; մոտեցումը:

Իր վերընտրությունից հետո, հայտնվելով վիճարկվող լեգիտիմության շրջապտույտում, Ռ. Քոչարյանի համար արցախյան թեմայով բաց խոսակցություն վարելը, թերևս, ավելի դժվարացավ, քանի որ այն ներքաղաքական լարվածությունը բազմապատկելու վտանգ էր պարունակում: Ամեն դեպքում, արցախյան հարցի լուծման շուրջ բովանդակային խոսակցության բացակայությունը, անկախ դրա չկայանալու պատճառների բնույթից, կամա թե ակամա ամրապնդեց ոչմիթիզականությունը:

Իրադրությունը շահեկանության առումով Հայաստանի համար սկսեց փոխվել 2000-ականների վերջին: Նավթային եկամուտներից ու Թուրքիայի ընդլայնվող աջակցությունից ռազմական ու տնտեսական առումով թափ հավաքող Ադրբեջանի նախագահը սկսեց ամբարտավանության հասնող ինքնավստահություն ճառագել: Շփման գծում միջադեպերի թիվը սկսեց անշեղորեն աճել:

Ի թիվս այլ հանգամանքների, մտահոգությունը, որ արցախյան հարցում նոր զարգացումներ են սպասվում, ակնհայտորեն որոշիչ եղավ, որ Ռ. Քոչարյանը գերադասեց հաջորդ նախագահի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին:

Ոչմիթիզականությունն անխռով գոյատեւեց նաեւ սարգսյանական տասնամյակում:
&nbsp;
Ուշացած հրաժարիմք

&laquo;Աղդամը մեր հայրենիքը չէ&raquo;: Դեռ պաշտպանության նախարարի պաշտոնում Ս. Սարգսյանի արած այս արտահայտությունը&nbsp; թեւավոր խոսք է դարձել: Ասելու պահին այն ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ: Թարգմանաբար այն ընդամենը նշանակում էր այո ասել &laquo;տարածքներ՝ կարգավիճակի դիմաց&raquo; բանաձեւին: Մինչ այդ, սակայն, ընդունված չէր նման հստակությամբ այդ թեմայով արտահայտվել:

Վերջերս տված&nbsp; հարցազրույցում Ս. Սարգսյանն ասաց, որ կազանյան պլանի՝ Ալիեւի կողմից մերժվելուց հետո պատրաստվում էր լավրովյան անվանված 5+2 սկզբունքով (որով կարգավիճակի հստակեցման մեխանիզմը կազանյան փաստաթղթի համեմատ խիստ անորոշ էր) վերադարձնել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները եւ որ անձամբ երբեք ոչմիթիզական չի եղել:

Ասվածին չհավատալու պատճառ չկա: Երկար տարիներ պաշտպանության նախարար եղած, ապա 10 տարի բանակցություններ վարած անձը, եթե ինչ-որ ժամանակ անգամ ոչմիթիզական պատկերացումներ է ունեցել, պարզապես չէր կարող այդպիսին մնալ: Իրականությունը, որին նա պաշտոնի բերումով առերեսվում էր ամեն օր, արագ եւ հիմնավոր կստիպեր հրաժարվել դրանցից: Խնդիրն այլ տեղ է:

ՀՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելով՝ վարչապետի պաշտոնի միջանկյալ կանգառով ՀՀ նախագահ դառնալ պատրաստվող պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը ներդաշնակվեց քաղաքական դաշտի ոչմիթիզականության հրապարակային &laquo;կոդեքսին&raquo;: &laquo;Աղդամը մեր հայրենիքը չէ&raquo; պոռթկման նման արտահայտություններ նա այլեւս չէր կարող իրեն թույլ տալ: Քաղաքական կոնյուկտուրայի կոալիցիոն եւ այլ նրբերանգները դա էին պահանջում: Ոչմիթիզականության &laquo;կոդեքսն&raquo; ընդունելը, սակայն, Ս. Սարգսյանի անձնական ընտրությունն էր: Որպես կուսակցական-քաղաքական գործիչ իր ճանապարհի սկզբում ապա որպես պետության ղեկավար, նա կարող էր եւ այլ ընտրություն կատարել՝ հասարակության հետ խոսել ոչմիթիզականության՝ փակուղի կամ պատերազմի տանելու վտանգի մասին, թեկուզ ստիպված լիներ դրա համար քաղաքական գին վճարել:

Արյունալի մարտի 1-ով պաշտոնամուտը, իշխանական նախորդ ու նոր էլիտաների, յուրայինների շարունակական անբացատրելի ու անդադրում հարստացումը, կոռուպցիոն ճահճի խորացումը, անձեռնմխելի տնտեսական-քաղաքական կաստայի ամրապնդումը մեծացրին Ս. Սարգսյանի կաշկանդվածությունը՝ հասարակության հետ հաղորդակցվելու արցախյան թեմայով իրերի իրական դրության մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված փորձը եւս լրացուցիչ անբարենպաստ հաշվեկշիռ էր տարածքների վերադարձի պլանի մասին բացեիբաց խոսելու, առավել եւս՝ դրա իրագործումը նախաձեռնելու համար:

Ս. Սարգսյանի հանդեպ առանց այդ էլ նվազ վստահության հերթական անկումը եղավ 2013թ., երբ հանրությունը նրա մոսկովյան ասուլիսից անակնկալ տեղեկացավ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման փոխարեն անդամակցելու է ԵԱՏՄ-ին: Այս ամենի ֆոնին սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ չդառնալու խոստումը դրժելը դարձավ անդառնալիության այն կետը, որից հետո հանրային վստահության փոքրիշատե վերականգնումը միայն տեսականորեն կարելի էր հնարավոր համարել:

Իր ընտրության օրվանից անընդմեջ վիճարկվող լեգիտիմության բեռով եւ կորսված վստահությամբ լավրովյան 5+2 բանաձեւով արցախյան խնդիրը լուծելու համար հանրային աջակցություն ստանալը Ս. Սարգսյանի համար լինելու էր mission impossible: Այնքան անհնար, որ եթե անգամ չլիներ 2018թ. հեղափոխությունը, ապա 5+2 բանաձեւով համաձայնագրի հրապարակային քննարկման առաջին իսկ փորձը, շատ մեծ հավանականությամբ, ձեւավորելու էր հրաժարականի այնպիսի հուժկու պահանջ, որին դիմակայելու համար նա դարձյալ հայտնվելու էր իր իսկ խոսքով՝ ցուգցվանգի առաջ (գերմաներենով Zugzwang՝ քայլի պարտադրանք, անխուսափելիություն, որը բազմաթիվ խաղերում, ինչպես՝ շախմատում, պատասխան քայլի կանոնն է): Ս. Սարգսյանը նման զարգացումը չկանխատեսել չէր կարող, ուստի, 5+2 բանաձեւը իրագործելու շարունակական հետաձգումը կարող էր նաեւ այդ մտահոգությամբ պայմանավորված լինել: &nbsp;

Արցախի հարցում բաց խոսակցություն սկսելու վերջին ու թերեւս ամենանպաստավոր հնարավորությունը Ս. Սարգսյանն ուներ 2018 թ. երկրի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո: Սակայն նա չգնաց դրան: Նոր վարչապետին հնարավորինս արագ վարկաբեկելու համար նրան հողերը տալու նպատակով իշխանության եկած լինելում մեղադրանքը դարձավ Ս. Սարգսյանի ղեկավարած կուսակցության հիմնական ասելիքը: Այդպիսով, երրորդ նախագահը դարձյալ ընտրություն կատարեց ներքուստ ոչմիթիզականությանը դեմ, արտաքուստ՝ կողմ լինելու կամ դրա մասին լռելու երկվության օգտին:

Մինչդեռ, այլեւս իշխանություն չունենալով՝ նա կարող էր արժանահավատ հանրային քննարկման մեկնարկ տալ արցախյան հարցի լուծման իրատեսական ուղիների մասին: Անկախ նրա կառավարման տարիներին քննադատության ու մերժման արժանի շատ իրողություններից՝ նրա անպաշտոն խոսքն այս թեմայով կլիներ ազդեցիկ ու համոզիչ: Դա կլիներ ոչ թե Արցախը &laquo;վաճառելու&raquo; գնով իշխանությունից կառչած մնալում կասկածվողի, այլ&nbsp; արցախյան պայքարի ակունքներից եկող ու դրանում մեծ ներդրում ունեցած անհատի խոսք, ով նաեւ քաջատեղյակ է բանակցություններով ձեռք բերելիքի իրական՝ ոչ առաձգական սահմաններին:

Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո Սերժ Սարգսյանը կլիներ երկրորդ նախագահը, որը բաց կխոսեր իրողությունների մասին: Դա հասարակությանը կսթափեցներ, խորհելու եւ կարծրացած դիրքորոշումները վերանայելու տեղիք կտար, այդ թվում եւ՝ վարչապետ Փաշինյանին, ով իշխանության գալով՝ անփոփոխ կրեց ոչ միայն սուպերվարչապետական կոստյումը, այլեւ ոչմիթիզականության քաղաքական պատմուճանը՝ այն հագից չհանելով ընդհուպ մինչեւ նոյեմբերի 9-ը: &nbsp;

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումները եւս այս հարցում նույնն էին (բացառությամբ՝ ՀԱԿ-ից): Անգամ սեպտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում եւ դրանից դուրս հնչած ելույթներում Հայաստանին նետված պատերազմի մարտահրավերն ընդունելուն ոչ ոք այլընտրանք չտեսավ: Համենայնդեպս՝ այդ մասին թեկուզ հարեւանցի չբարձրաձայնվեց. ոչմիթիզականությունը չափազանց ամուր էր հաստատվել հասարակական-քաղաքական գիտակցության ու ենթագիտակցության մեջ:

Պատերազմը փակեց ոչմիթիզականության էջը, բայց նոյեմբերի 9-ին հասցրած ճանապարհի պատմության այլ էջեր եւս վերանայման կարիք ունեն:

Շարունակելի

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Стало известны победили в шоу "Сокровища императора"



Мода

Какие украшения чаще всего дарят на годовщину свадьбы: исследование «585*ЗОЛОТОЙ»






Новости 24 часа

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе



Game News

MMORPG Tarisland выпустили в Китае раньше времени



Москва

В Hamster Kombat появились комбо-карты на 14-15 июня



News Every Day

Creepy King Charles Painting Is Vandalized by Radical Animal Rights Activists, Gets a Cartoon Face and Speech Balloon!



Авто

Большая часть российских автомобилистов готова перейти на б/у запчасти



Москва

Подмосковные больницы получили новые аппараты для рентгена и КТ



Metallica

В Fortnite прибудет группа Metallica и новый режим



Москва

Подмосковные больницы получили новые аппараты для рентгена и КТ



ATP

Сафиуллин не смог пробиться во второй круг турнира ATP в Штутгарте



Москва

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!



Алексей Сёмин

Почему у канализационной системы должен быть выход на крышу?



Симферополь

Севастополь появился на вышитой карте Крыма



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Москва

Сергей Собянин. Неделя мэра



Москва

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

РЭО назвал топ-3 регионов по количеству пунктов приема вторсырья





Путин в России и мире
Москва

Путин обсудил с и. о. президента Ирана взаимодействие внутри БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Скоро бросится на Путина»: американский пудель Пашинян прыгнул на Батьку




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Почему Зеленский не убедил саудовского принца, кража денег РФ, что готовят против России на саммите НАТО: обзор мировой политики 13 июня


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Барецкий пригласил Моргенштерна выступить в России



Москва

Вячеслав Франк: «Барнаул должен стать одним из наиболее комфортных городов Сибири»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net