UWC Դիլիջան քոլեջում բացվել է վիզուալ արվեստների ցուցահանդեսը
Վիզուալ արվեստների ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է քոլեջի բացումից ի վեր եւ ներկայանում է որպես վիզուալ արվեստների դասընթացի ամփոփում:
«Վիզուալ արվեստ» առարկայի միջոցով ուսանողներն ինքնարտահայտվում են՝ ընտրելով արվեստի տարբեր ուղղություններ. նկարչություն, կոլաժ, լուսանկարչություն, տպագրություն եւ այլն: Ուսանողները կարող են փորձել արվեստի գործերի ստեղծման բոլոր մեթոդները, ընտրել, թե որ աշխատանքներն են իրենց համար լավագույնը եւ կերտել իրենց ուրույն ստեղծագործական ուղին:
Այս տարի ուսանողներն իրենց առջեւ բարդ խնդիր են դրել՝ ֆովիստներից (20-րդ դարասկզբի մոդեռնիստական արվեստի ուղղություն) ոգեշնչված վառ եւ վայրի անհատականությունը համադրել Բաուհաուսի (գերմանական արվեստի ազդեցիկ դպրոց) տեխնիկայի եւ վարպետության խիստ կանոնների հետ:
«Վիզուալ արվեստների դասընթացը պարզապես արվեստանոց չէ, որտեղ ստեղծվում են արվեստի գործեր, այն ստեղծարար լաբորատորիա է, որտեղ ուսանողներն ազատ են փորձարկումներ անելու, հարցեր տալու, ձախողելու եւ կրկին փորձելու, սովորելու անցյալից, ներկայից եւ պատկերացնելու ապագան»,- ասել է UWC Դիլիջան քոլեջի Գեղարվեստի բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին:
«Վստահ եմ, այս հմտությունները մեծ արժեք կունենան վաղվա անորոշ աշխարհում, որը պահանջելու է ճկունություն, հարմարվողականություն եւ ստեղծագործ մտածողություն: Համավարակի հետեւանքով ստեղծված անորոշության եւ Արցախյան պատերազմի ընթացքում ես ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյո՞ք մեր ջանքերը վիզուալ արվեստում տեղին են եւ իմաստալից, արդյոք մեր ստեղծագործական ինքնարտահայտման փնտրտուքը կարող է հակազդել իրականությանը: Կրկին եւ կրկին, ես հայտնաբերեցի հետեւյալը ճշմարտությունը. ստեղծագործական ինքնարտահայտման ցանկությունը ամենաբնական եւ մարդկային որակներից մեկն է, որ մենք ունենք: Հետեւաբար, երբ ժամանակներն անորոշ են եւ խրթին, արվեստն ու ստեղծարարությունը կարող են օգնել մեզ գտնելու մեր ճանապարհը դեպի ապագա», - ավելացրել է նա: