Տերյանին եւ Չարենցին «սազող» տառեր ստեղծող Էդիկ Ղաբուզյանը
Նրա ձեռագիրը հայկական թղթադրամների վրա է, փողոցներում՝ պաստառներին ու խանութների ճակատներին, նրա տառատեսակներով են բոլոր պետական պաշտոնական փաստաթղթերը, խոշոր հրատարակչությունների գրքերը։
Էդիկ Ղաբուզյանը մոտ 300 տառատեսակ է ստեղծել։ Գործից չհասկացողները կզարմանան՝ նույն տառի 300 տեսակ ինչի՞ է պետք։
«Տառատեսակն այսօր օգտագործվում է ոչ միայն գրավոր խոսք փոխանցելու համար, այն նաեւ դիզայնի կարեւորագույն բաղադրիչ է։ Եթե ճիշտ տառատեսակ չընտրեցիք, լավ դիզայնի մասին խոսք լինել չի կարող։ Ցանկացած մեգապոլիս... Читать дальше...