Do Re Meet. Մենուհինի պատգամն ու երաժշտություն «դեղամիջոցը»
Հիվանդանոցի գունատ ու սառը պատերի ներսում հանկարծ սկսում է Կոմիտաս հնչել: Երաժշտության ձայնը տարբեր պալատներից հիվանդներին կանչում է ընդհանուր սրահ: Նրանցից շատերը գերադասում են դռան հետեւում մնալ, պատին հենված լուռ ունկնդրել: Ոմանք առաջ են գալիս՝ տեսնելու, թե ով է երգում, հետո երաժիշտներին հնարավորինս մոտ հարմար տեղավորվում ու հիացած լսում: Կատարման ավարտին հանդիսատեսը գրեթե հավաքվում է: Ծափեր չկան, քար լռություն է: Երաժիշտները ողջունում են հանդիսատեսին, հետո սկսում կատարել նրանց ծանոթ երգեր՝ վայելելով լսարանի ձայնակցությունը... Читать дальше...