Ամփոփվել է ՊՆ պատվիրակության այցը Ռուսաստան
ՊՆ-ում նշել են, որ պատվիրակության անդամները նոյեմբերի 13-19-ն այցելել են Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:
Արտակ Դավթյանը հանդիպել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: