ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտներ չկան
Այս մասին այսօր Մեդիամաքսին հայտնել է հավաստի աղբյուրը Եվրոպական հանձնաժողովում։
Աղբյուրը հայտնել է, որ ԵՄ բոլոր պետություններն արդեն լիազորել են Եվրոպական հանձնաժողովին ԵՄ-ի անունից ստորագրելու այդ փաստաթուղթը։
Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովից հաստատել են, որ գագաթաժողովի ավարտական հռչակագիրը դեռեւս համաձայնեցման փուլում է, եւ «արվում է հնարավոր ամենը առկա տարաձայնությունները հարթելու համար»։