Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խորհուրդ է տվել չլացել և չբողոքել մրցավարներից
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի պատրաստվում դժգոհել մրցավարների սխալներից։
Վերջին շրջանում «կապտանռնագույնների» պաշտպան Ժերար Պիկեն քննադատում էր մրցավարներին, որոնք սպասարկում էին Իսպանիայի առաջնության հանդիպումները։
«Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Հաճախ եմ զրուցում Ժերարի հետ։ Նա իսկական ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար։
Իհարկե, մեզ ցասում են առաջացնում այն վիճակները, որոնք տեղի են ունեցել վերջին խաղերում։ Սակայն դրանից բարձր պետք է լինենք և աշխատենք։ Ամենահեշտը լացելն է և բողոքել»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է «Marca»-ն։