Ուսիկը հաղթել է Ֆյուրիին՝ դառնալով գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (տեսանյութ)
Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկն Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) ընթացող բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին, հայտնում է armsport.am-ը։
Նա նվաճել է գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Մրցամարտը տևել է բոլոր 12 ռաունդները։ Մրցավարները հաղթանակը շնորհել են ուկրաինացուն՝ 115:112, 113:114, 114:113:
Այսպիսով, Ուսիկը դարձել է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին անվիճելի չեմպիոնը Լենոքս Լյուիսի (41-2) ժամանակաշրջանից հետո, ինչպես նաև առաջինը չորս գոտիների դարաշրջանում։
Այժմ ուկրաինացի բռնցքամարտիկն ունի վեց գոտի՝ չորս հիմնական՝ WBA (Super), WBC, IBF, WBO, և երկու փոքր՝ IBO և The Ring:
Ֆյուրիի համար սա առաջին պարտությունն էր կարիերայում։ Մինչ այս մենամարտը նա տարել էր 34 հաղթանակ, մեկ մենամարտ իր մասնակցությամբ ավարտվել էր ոչ-ոքի։ 37-ամյա Ուսիկն այժմ 22 մենամարտերում տարել է 22 հաղթանակ։