Սալվադորի ափերի մոտ 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Սալվադորի ափերի մոտ 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սան-Սալվադորից մոտ 190 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել 33կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չկան:
Հզոր երկրաշարժից հետո գրանցվել է մինչև 5 բալ ուժգնությամբ ևս մի քանի ցնցում: