Իսրայելի Հայֆա քաղաքում 50 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նիստի ժամանակ հայտարարել է, որ արտասահմանյան երկրների ղեկավարները տասնյակ հրշեջ-ինքնաթիռներ են ուղարկել իսրայելական Հայֆա քաղաքում բռնկված հրդեհը մարելու համար:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, նախատեսվում է, որ բոլոր օդանավերը Իսրայել կժամանեն մինչև օրվա վերջ: Դրանց թվում են նաև ռուսական, կիպրոսյան, հունական, իտալական, խորվաթական և թուրքական ինքնաթիռները:
Հաղորդվում է, որ Իսրայելի երրորդ քաղաքում` Հայֆայում, հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները, մյուսներն էլ շրջափակված են մնացել կրակի տարածման պատճառով:
Քաղաքապետարանի հաղորդած տեղեկության համաձայն` 50 000 բնակիչ է տարհանվել կրակի մատնված քաղաքից:
Երկրի իշխանությունների կարծիքով` վերջին օրերին Իսրայելում մոլեգնող անտառային հրդեհների պատճառ է դարձել աննախադեպ չոր աշնանային եղանակը: