Հունաստանի ափերի մոտ մոտորանավակների բախման հետևանքով 4 մարդ է մահացել
Հունաստանի ափերի մոտ զբոսանավի և մոտորանավակի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնել է ափային անվտանգությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 3 մարդ մահացել է, ևս 3-ը տուժել են հունական կղզիներից մեկի ափերի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով: Ինչպես նաև՝ 7 մարդ համարվում էր անհետ կորած:
Վերջին տվյալների համաձայն, մահացածների թվում են 3 տղամարդ, որոնցից մեկը, հավանաբար, վարում էր զբոսանավը, և 9-ամյա երեխա: Այս պահի դրությամբ փրկվել է 21 մարդ: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են... Читать дальше...