Գերմանիան սեպտեմբերին հարյուրավոր ներգաղթյալների կընդունի Իտալայից
Գերմանիան պարտավորվել է սեպտեմբերին մի քանի հարյուր ներգաղթյալների ընդունել, որոնք ներկա պահին գտնվում են Ամենինյան թերակղզում:
РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, ով երկուշաբթի երեկոյան հանդիպում է անցկացրել իտալացի գործընկերոջ` Անջելինո Ալֆանոյի հետ:
«Հուսով ենք, որ սա լավ օրինակ կծառայի, որին կհետևեն նաև մյուսները», -ասել է գերմանացի նախարարը: